կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 15:28
Հասարակություն

Տարածաշրջանում չինարենի խորացված ուսուցմամբ ամենամեծ դպրոցը՝ Հայաստանում

Տարածաշրջանում չինարենի խորացված ուսուցմամբ ամենամեծ դպրոցը՝ Հայաստանում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց մի որոշման նախագիծ, ըստ որի` պետք է ապամոնտաժվի Երևան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը և 38.4 քառ մետր մակերեսով կաթսայատունը: Տարածքն անհրաժեշտ է Հայաստանում չինարենի խորացված դպրոց ստեղծելու համար: Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել են «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, ըստ որոնց` Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար և մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար անհատույց օգնություն: «Նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ»,- ասված է օրենքի նախագծի մեջ: Արմեն Աշոտյանը շեշտեց, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը լինելու է տարածաշրջանում ամենամեծը: Զ.Սարկավագի 14 հասցեում ուսումնական հաստատությունը կգործի մինչև մայիս, որից հետո շենքը կապամոնտաժվի, և կսկսվի չինարենի դպրոցի շինարարությունը: