կարևոր
1837 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-06-05 11:37
Հասարակություն

Եթե Կիրանցի բնակիչները պահանջեն, նոր դպրոց կկառուցվի․ Ժաննա Անդրեասյան

ԱԺ-ում, ԿԳՄՍ նախարաության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Կիրանցի նոր դպրոցի շահագործման հարցին․ «Կիրանցի նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնվում սահմանին, գործող դպրոցն այլ շենքում է։ Ասել ենք, որ առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով ու պահանջով։ Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում, որից հետո մենք պատրաստ ենք շահագործել թե՛ դպրոցի նոր շենքը, թե՛, եթե բնակիչների պահանջը լինի, կառուցել նոր դպրոց և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի համար»։