|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել ՀԱԿ-ի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ երկխոսության միջնորդ դառնալու առաջարկությամբ:
Երեկ ՀԱԿ-ը պաշտոնապես արձագանքել է օմբուդսմենի առաջարկին` հայտարարելով. «Առաջին. մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության միջեւ կայանալիք երկխոսությանը: Երկրորդ` իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ո'չ ներքին, ո'չ արտաքին միջնորդի կարիք չկա: Երրորդ` իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»: