Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից, թե ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը` իրեն պատկանոց Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվու՞մ է այն վաճառել. տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը։
Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետևաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ-ը վերաիմաստավորել, այդ թվում նաև լուծարել՝ քննարկվում է»:
Հետագայում, լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայումս չի գտնվում ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության N 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ-ին :
Հետևաբար ակնհայտ է, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի վերաբերյալ:
Պարզաբանման կարիք ունի նաև զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը , որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրվել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը, մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո :