կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 13:36
Քաղաքական

Նիկոլի ուղերձը հասկանալի է՝ ինձ պետք չեն մարդիկ, որոնք ինձանից կախված չեն և ինձ չեն ենթարկվում

Նիկոլի ուղերձը հասկանալի է՝ ինձ պետք չեն մարդիկ, որոնք ինձանից կախված չեն և ինձ չեն ենթարկվում

Նիկոլին հաջողվեց ստեղծել մի համակարգ, որը նրան հնարավորություն տվեց միանձնյա պահելու իշխանությունը Հայաստանում։ Նա իշխանության եկավ՝ քաջ գիտակցելով, որ փողն ու ուժը որոշում են ամեն ինչ։ Անսպասելիորեն իշխանություն ստանալով՝ Նիկոլը խոշոր գործարարներին փոխշահավետ գործարք առաջարկեց՝ ձեր փողերը, իմ անվտանգությունը։ Շատերին այս գաղափարը դուր եկավ։ Բայց՝ ոչ բոլորին։ Գործարար աշխարհի շատ ներկայացուցիչներ չցանկացան «պառկել Նիկոլի տակ»։ Եվ նրան պետք էր ինչ-որ բան անել դրա հետ։

Հավատարիմ մնալով իր անազնիվ ոճին՝ նրան հաջողվեց կեղծիքով ,շինծու գործերով որոշ ժամանակով լռեցնել նրանց։

Ձեռք բերելով առաջին ֆորպոստը՝ անհրաժեշտ էր մտածել, թե ինչպես ձեռք բերել հեղինակություն ժողովրդի աչքում: Երկիրը Նիկոլի կառավարման օրոք սկսեց զարգանալ միակողմանի։ Նրա շրջապատը լողում էր շքեղության մեջ, իսկ հասարակ ժողովուրդը ՝ աղքատության։ Բայց Նիկոլը չէր պատրաստվում զբաղվել հասարակ ժողովրդի խնդիրներով։ Երկրի կառավարման մասին նրա պատկերացումը հիմնված էր նրա լրագրողական փորձի վրա․ նա զբաղվում էր տեղեկատվական ստերի ստեղծման և տարածման վրա հիմնված գործողություններով: Այդ ոլորտը նա լավ գիտեր։

Այժմ անհրաժեշտ էր ձեռք բերել ԶԼՄ-ները, որոնք այն ժամանակ դեռ ազատ էին։ Փողը եւ յուրային մարդիկ այստեղ ամեն ինչ որոշեցին արագ։ Գործարարների հետ կապված պատմությունը կրկնվեց․ ովքեր չցանկացան ծառայել Նիկոլին և նրա ստի կայսրությանը, ազատվեցին աշխատանքից, մյուսները ենթարկվեցին՝ դրա համար լավ աշխատավարձ ստանալով։ Հեռացվածների փոխարեն նշանակվեցին նրա մարդիկ, որոնք այժմ կազմում են Նիկոլի տեղեկատվական կառույցի կորիզը։ Այս մարդիկ դարձան փաշինյանական իշխանության հիմքը։ Փաստորեն, նա գնեց նրանց։ Գնեց նրանց սերն ու քաղաքական աջակցությունը: Դա վերաբերում է ոստիկանությանը, դատավորներին, ԱԱԾ-ին, այն կուսակցությանը, որը նա ստեղծել էր իր աջակցության համար, լրագրողներին ու թերթերին, հեռուստատեսության տնօրեններին և հազարավոր ֆեյքերին, որոնք իրենց կեղտոտ գործն են անում համացանցում։ Բոլորն էլ փող են ստանում՝ կախված իրենց մատուցած ծառայությունից, բայց բավականին՝ Նիկոլին սիրելու և նրա գաղափարներին ծառայելու համար։ Ուրիշ ոչ մի տեղ միջին կարողություններ ունեցող մարդիկ նման գումար չէին վաստակի։

Նիկոլն ունի իր օրենքները, դրանք հայտնի են նրա շրջապատին, որն անվիճելի ծառայում է նրան, բայց դրանք երկրի օրենքների հետ կապ չունեն։

Միևնույն ժամանակ, ԱԺ-ի «քայլող» խմբակցությունն ընդունում է օրենքներ, որոնք լիովին հակասում են մարդու իրավունքներին, Սահմանադրությանը, բայց որոնք լիարժեք «օրինականություն» են ապահովում Նիկոլի բոլոր դավաճանական  գործողություններին։ Այն, ինչ անում են Նիկոլը և նրա ապազգային խմբակն այս ոլորտում, կարելի է անվանել օրենքի ապօրինություն։

Անել այն, ինչ ասում են, և սեփական կարծիք չունենալը Նիկոլի համար հավատարմության հիմնական պայմաններն են։ Նա իրեն շրջապատել է նման մարդկանցով, և դա է նրա իշխանական համակարգի հիմնական թուլությունը։

Սակայն անսահմանափակ իշխանության հասնելու միջոցների այս շղթայում գլխավորը ժողովրդի անտեղյակությունն ու աղքատությունն է։ Միայն անտեղյակ ժողովուրդին կարելի է հաջողությամբ մշակել ԶԼՄ-ների միջոցով ՝ մանիպուլյացիայի ենթարկելով նրա գիտակցությունը։ Միայն չքավոր ժողովուրդն է ամբողջությամբ կախված իշխանությունից ու պետությունից ՝ դառնալով խնդրող, այլ ոչ թե տերն իր երկրում։ Դրա համար էլ Նիկոլի իշխանության կարևորագույն մասը ժողովրդի աղքատությունն ու կախվածությունն է պետությունից։ Ժողովրդի սնանկացումը նրա իշխանությունը պահելու վերջին միջոցն է ։

Նիկոլի ուղերձը հասկանալի է՝ ինձ պետք չեն մարդիկ, որոնք ինձանից կախված չեն և ինձ չեն ենթարկվում։

 

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ