Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ «վերջին կես տարում գրեթե նույն արտահայտությունը դաշտ են շպրտում փաշինյանները, ազոյանները, ռուբինյանները, աղազարյանները, մակունցները, որովհետեւ իրենք ճիշտ են»։
«Դուք եք իրենց հորինել։
Երբ Եվրոպայի առաջնության խմբային փուլում ռուսները պարտվեցին հույներին, վրդովված երկրպագուների պրետենզիաներին Արշավինը գռեհիկ շպրտեց «Ваши ожидания - ваши проблемы»: Դրանից հետո Արշավինը՝ իր ժամանակների ռուսական ֆուտբոլային կուռքը, դարձավ ամենաատելի կերպարներից մեկը եւ «օտարանդի», ինչպես կասեր դասականի աներձագը:
Վերջին կես տարում գրեթե նույն արտահայտությունը դաշտ են շպրտում փաշինյանները, ազոյանները, ռուբինյանները, աղազարյանները, մակունցները, որովհետեւ իրենք ճիշտ են: Դուք եք իրենց հորինել, դուք եք հորինել, որ իրենք հերոս են ու փրկիչ, որ իրենք ունակ են եւ հայրենասեր, որ իրենք ազնիվ են ու բարոյական եւ հիմա, երբ հասկացել եք, որ դա այդպես չէ, ի՞նչ եք անում: Ճիշտ է, փորձում եք ձեր վրայից մեղքը քերել ու շատ ավելի ագրեսիվ դատապարտել այն, ինչը ստեղծել եք հենց դուք: Ես ախր բոլորիդ տեսել եմ, հիշում եմ ու գիտեմ: Արդյո՞ք դուք պատրաստ եք ընդունել ձեր մեղքի բաժինը: Քանի դեռ ոչ, ուրեմն ոչինչ էլ չեք հասկացել: Ապագա փաշինյաններն ու ազոյանները անխուսափելի են:
Я его слепила из того, что было,
А потом что было, то и полюбила...
Ալյոնա Ապինային պետք է դասել 20-րդ դարի մեծ փիլիսոփաների շարքերում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։