|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պակիստանի իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին թույլ չեն տվել աշխատանքային այց կատարել Իսլամաբադ: Քերիին խորհուրդ են տվել Պակիստան ժամանել մայիսի 11-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից եւ կառավարության ձեւավորումից հետո. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում էր այցելել Պակիստան Աֆղանստան աշխատանքային այցից անմիջապես հետո, ուր եկել էր երկուշաբի օրը` առանց նախապես համաձայնեցնելու: Մերժում ստանալուց հետո նա ստիպված է եղել Պակիստան ուղարկել Աֆղանստանում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի առաջին տեղակալ Դեւիդ Պիրսին, որը Պակիստանի ԱԳՆ-ի հետ քննարկել է ներաֆղանական կարգավորման հարցը: