Միասին կարող ենք
կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 23:11
Աշխարհ

Վենսի այցն Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների համար անորոշ ժամանակով հետաձգվել է

Վենսի այցն Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների համար անորոշ ժամանակով հետաձգվել է

Սպասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը առավոտյան կմեկնի Իսլամաբադ, սակայն ներկայում նրա պլանները կասեցված են, քանի որ պաշտոնյաները խորհրդակցություն են անցկացնում հետագա քայլերը քննարկելու համար։ Այս նասին հայտնում են CNN-ի աղբյուրները։

New York Times-ն էլ, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնում է՝ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին։

Միաժամանակ, ԱՄՆ փոխնախագահի այցը կարող է ցանկացած պահի վերսկսվել, «եթե իրանական բանակցողները արձագանքեն այնպես, ինչպես Թրամփը կհամարի ընդունելի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը չի մասնակցի բանակցություններին մինչև իր պայմանները չբավարարվեն։