|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի ՊՆ ղեկավար Մոշե Յալոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ պեետքարտուղար Ջոն Քերիի՝ պաղեստինցիների հետ խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարությունը. հայտնում է Лента.ру-ն:
Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ-ում և Իսրայելում մասնավոր զրույցների ժամանակ նա ասել է, որ Քերիի մշակած պլանն «արժանի չէ այն թղթին, որին գրված է», իսկ պետքարտուղարին անվանել է «միամիտ և ձանձրալի»:
2013-ի մարտից ի վեր Քերին բազմիցս այցելել է Մերձավոր Արևելք ՝ պաղեստինցիներին և իսրայելցիների միջև խաղաղություն հաստատելու: Ամերիկյան պլանի հիմնական կետն այն է, որ իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Հորդանան գետի հովտից և այն պետք է անցնի պաղեստինյան անվտանգության ուժերի հսկողության տակ: