Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերիի թեկնածության հաստատման ժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեզը եւ Բարբարա Բոքսերը հարցեր են ուղղել նրան, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելուն. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Սենատոր Մենենդեզի` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին Քերին պատասխանել է, որ ամեն ինչ կանի հարցին լուծում տալու համար:
Սենատոր Բոքսերի հարցին, թե ի՞նչ քայրել կանի Քերին Ալիեւի կողմից ներում ստացած Սաֆարովի հարցի կապակցությամբ, Քերին պատասխանել է, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ համանախագահ, պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի ԼՂ հիմնախնդիրը խաղաղ լուծում ստանա, նաեւ հիշեցրել, որ ԱՄՆ-ը քննադատել է Ալիեւի այդ քայլը:
Իսկ սենատոր Մենենդեզի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցին Քերին պատասխանել է, որ ԱՄՆ-ը կողմ է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը:
Հիշեցնենք, որ Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվել է: Այսօր նա կանցնի իր պարտականությունների կատարմանը: Քերին հայամետ դիրքորոշում ունեցող գործիչ է: Նա հեղինակել է ԱՄՆ Սահմանադրության 907-րդ փոփոխությունը` «Ազատությանը աջակցման ակտը», ըստ որի` ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին: