|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թել Ավիվ- Իսլամաբադ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է:
Նրանցից ոմանց Բաքվին օժանդակել են ռազմական ուժերով, ոմանք ռազմական մասնագետներով, ոմանք հետախուզական տվյալներով, ոմանք քաղաքական տանիք են ապահովել, ոմանք Հայաստանի ներսում հասարակական ու քաղաքական դեստրուկտիվ կառույցներ են աճեցրել և այլն:
Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների պատճառով:
Պարզ ասած, Հայաստանի քաղաքական միտքը սնանկ էր, ու հիմա նույնպես սնանկ է ու դա ոչ միայն այն ժամանակվա ու ներկայիս իշխանություններին ու ընդդիմություններին է վերաբերում, դա մեզ բոլորիս է վերաբերվում՝ եղած ու չեղած ինստիտուտներով հանդերձ»,- գրել է նա: