|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պակիստանցի քարոզիչ Թահիրուլ Քվադրին քայլերթ է կազմակերպել դեպի Իսլամաբադ` պահանջելով ընտրությունների նախաշեմին արմատական բարեփոխումներ իրականացնել. տեղեկացնում է Al Jazeera-ն: Երթին, որը սկսվել է երեկ Լահոր քաղաքից, արդեն 7 հազար մարդ է միացել: Նրանք մայրաքաղաք են գնում ավտոբուսներով, ավտոմեքենաներով, բեռնատարներով: Քաղաքներով ու գյուղերով անցնելիս նրանց նորանոր մարդիկ կմիանան:
Քվադրին, ով երկար տարիներ ապրել է Կանադայում եւ Պակիստան է վերադարձել 2012 թվականի դեկտեմբերին, հայտարարել է, որ մտադիր է գլխավորել միլիոնավոր մարդկանց «խաղաղ հեղափոխության ճանապարհին»: Նա մեղադրում է իշխանություններին կոռուպացված եւ անգործունակ լինելու մեջ եւ պահանջում է մինչեւ 2013 թվականի մարտի ընտրությունները փոխել ընտրական համակարգը:
10 հազար ոստիկան հսկելու են ցուցարարներին երթի ողջ ընթացքում, իսկ Քվադրիին պաշտպանելու են էլիտար հատուկ ջոկատայինները: Այսօր երթը հասնելու է Իսլամաբադ: Փակ են դպրոցները, ձեռնարկությունները եւ պետական հիմնարկները: Իշխանությունները վախենում են ցուցարարների վրա թալիբների հարձակումից: