|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ։
Արաղչին նշել է, որ այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը՝ ավելացնելով, որ քայլեր է ձեռնարկում Իրանի և Պակիստանի միջև համագործակցությունն ավելի լավ ուղու վրա դնելու ուղղությամբ։
Արաղչին մեծ նշանակություն է տվել երկու երկրների միջև հարաբերություններին՝ կարևորելով Իրանի հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ։ Նա նաև ընդգծել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը նվազեցնելու Թեհրանի կոչը։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շատ կարևոր է Իրանի համար։
Արաղչին նշել է, որ Իսլամաբադ կատարած իր այցի հիմնական նպատակներից մեկը Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության նվազեցումն է։
Պակիստանից հետո Արաղչին նաև նախատեսում է մեկնել Հնդկաստան։