Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մի հարբած քաղաքացի փորձել էր հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա` նրան հայհոյելով եւ անվանելով դավաճան. գրում է «Ժողովուրդը»:
Եվ ահա, գրում է թերթը, դեպքից երկու օր անց «Ժառանգությունը» հանդես է եկել հայտարարությամբ` տեղի ունեցածը որակելով «ոտնձգություն Ր. Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ»: Թեեւ քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, «Ժառանգությունն» ամեն դեպքում ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ` պահանջելով «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը»:
Զավեշտն այն է, նշում է «Ժողովուրդը» որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը. ձեռքին միայն թղթապանակ ունեցող «հնարավոր մարդասպանը» 1961թ. ծնված Ղազար Ղ.- ն է, որի մոտ որեւէ զենք չի հայտնաբերվել:
Թե որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը, այն էլ դեպքից երկու օր անց, թերթը թողնում է առանց մեկնաբանության: