|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձ է իրականացվել, հայտարարել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին։
Նա պարզաբանել է, որ քաղաքական գործիչը ողջ է և առողջ։ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել է, որ նրա գտնվելու վայրում կրակոցներ են հնչել, սակայն նա ապահով է: Լրացուցիչ մանրամասներ դեռ չկան։
Ինչպես գրում է New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, հրաձգությունը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի գոլֆի ակումբի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է քաղաքական գործիչը։
Ըստ ԶԼՄ-ների՝ փոխհրաձգությունն իրականացրել են երկու անհայտ անձինք, մինչդեռ Թրամփին «վտանգ չի սպառնում», իսկ տարածքը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, հայտնի է հանցավորության բարձր մակարդակով։
Քիչ անց նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ-կրտսերի որդին հայտնել է, որ անվտանգության ուժերը դեպքի վայրում հայտնաբերել են AK-47 ինքնաձիգ, իսկ կասկածյալը, իր տեղեկություններով, բերման է ենթարկվել։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Նրանք նաև հաստատել են, որ քաղաքական գործիչը ապահով է։