կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 00:06
Հասարակություն

Հակառակորդը փորձելու է փորձված այլ խոսքեր դնել շրջանառության մեջ

Հակառակորդը փորձելու է փորձված այլ խոսքեր դնել շրջանառության մեջ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ տեղեկատվական դաշտում շատ բան է կարգավորվել: Մեր բարեկամներն ու ընկերները հատկապես մեծ աշխատանք կարողացան անել իրականության ճիշտ ներկայացնելու, հակառակորդի թակարդները չեզոքացնելու և այս պատերազմում հաղթելու համար: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն էլ, որոշ բացառություններով, ճիշտ են հասկանում մարտահրավերները և համապատասխան քննարկումներից հետո վարում են հստակ և ուղղորդված աշխատանք, ինչը և պետք է լինի պատերազմի ժամանակ:

 

Սա չափազանց կարևոր է ու ողջունելի: Սակայն դրանով հանդերձ դեռ կան անձիք կամ լրատվականներ, որոնք հիմնականում անզգուշորեն կրկնում են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը: Մասնավորապես եղան այսպիսի նյութեր, թե իբր մեր զոհերը ավելի շատ են, փորձեցին անգամ փաստեր հորինել իբր մենք դիակները չենք բերում ԼՂՀ-ից ու թաքցնում ենք դիահերձարաններում: Մի քանի անգամ հորդորեցինք չտրվել այս էժանագին փորձերին, մեզ լավ ծանոթ են այս խոսքերը:

 

Ավելին մենք լավ գիտենք, որ հիմա էլ հակառակորդը փորձելու է փորձված այլ խոսքեր դնել շրջանառության մեջ' օրինակ, որ Հայաստանում հավաք է, ժողովրդին օդանավակայաններից բաց չեն թողնում, մեր փոխարեն կռվել են այլոք, մենք չէինք կարող այդպես կոտորել իրենց և այլն: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նման լուրեր չհրապարակել, չփորձենք դրանք մեր դաշտ բերել ու հերքում կամ հաստատում պահանջենք: Մենք բացառությամբ ռազմական գաղտնիք պարունակող նյութերից մնացած տեղեկությունները հայտնում ենք ստույգ և օպերատիվ: