Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են
Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք ՝ սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան։
Միկա Բադալյանին արդեն ձերբակալել էին «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ավելի վաղ այն մասին, որ Միկա Բադալյանը կապի դուրս չի գալիս, գրել էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը:
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ:
«Նրանց սադրանքը, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել երկու երկրների հարաբերությունները։ Իսկ դրա մեջ Արևմուտքը շատ մեծ գումարներ է ներդրել։ Ակնհայտ է, որ դրան ուղղված ուժերը վերջին շրջանում ակտիվացել են։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնելու է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակելու է տեղեկատվության տարածումը», - գրել է նա։
Այս օրերին Երևանում ընթանում է ռուս-հայկական առաջին մեդիաֆորումը։ Ռուսական պատվիրակության անդամներին այսօր ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախօրեին նրանք հանդիպել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա