կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 17:40
Աշխարհ

Աշխարհում նման անասուններ կան. ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը քննադատել է ադրբեջանցիներին՝ Նոբել Առուստամյանի մասնակցությունը Եվրո-20-ին արգելափակելու համար

Աշխարհում նման անասուններ կան. ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը քննադատել է ադրբեջանցիներին՝ Նոբել Առուստամյանի մասնակցությունը Եվրո-20-ին արգելափակելու համար

Ռուս հայտնի սպորտային մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինը հայտնել է, որ իր գործընկեր, ռուսաստանահայ հայտնի սպորտային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանը չի ստացել հավատարմագրում Եվրո-2020-ի ընթացքում աշխատելու համար։

«Եթե աշխարհում կա անասնական անարդարություն, ապա՝ ահա այն։ Նոբել Առուստամյանը փաստացի չի աշխատի «Եվրո»–յի ընթացքում։ Նա չի հավատարմագրվել։ Նոբելը ՉԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ։ Որովհետև հավատարմագրերին հավանություն պետք է տան (մրցաշարը ընդունող) տեղի սպորտային կոմիտեները։ Իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որն, ի դեպ, ծնունդով Բաքվից է։

Ինչ է սա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից զրկում ազգային-դիրքորոշումային սկզբունքի պատճառով։

Հասկանալի է, որ Նոբելը չէր էլ ցանկանա մեկնել Ադրբեջան՝ աշխատելու։ Հիմա չի գնա ո՛չ Լոնդոն, ո՛չ Ամստերդամ։ Որովհետև աշխարհում լինում են նման անասուններ։ Բաքվում Եվրոյի կազմակերպչական կոմիտե՛, ընդունեք իմ սառը քննադատության ճառագայթները», – գրել է Ուտկինը։