կարևոր
50290 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 18:38
Մշակույթ Հասարակություն

Սահակ Սահակյանը ոչ միայն հայրենասիրական երգերի մեկնաբան էր, այլև տիրապետում էր մեր ազգային ֆոլկլորին, դրա կրողն էր․ Թովմաս Պողոսյան

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը։ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանի հետ։  

«Սահակ Սահակյանը նշանավոր դասական աշուղ Դվալի Մկրտիչի որդին է, դարձյալ պատասհականություն չէ, որ ես ու Սահակը մեր նախնիներով միևնույն՝ Ալաշկերտի Մոլեսման գյուղից ենք։ Միմյանց հանդեպ հարազատություն էինք զգում։ Նա ոչ միայն աշուղական երգերի, ազգային-հայրենասիրական երգերի մեծ մեկնաբան էր, այլև տիրապետում էր մեր ազգային ֆոլկլորին»,-ասաց Թովմաս Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։

Մանրամասն՝ տեսանյութում