կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 14:36
Քաղաքական

Միգուցե ընդդիմությունը միավորվի քաղաքապետարանում…

Միգուցե ընդդիմությունը միավորվի քաղաքապետարանում…

Պարզ է, որ ընտրական ցիկլը, որը սկսվել է Հայաստանում խորհրդարանական ընտրություներով եւ հետագայում շարուանկվեց նախագահական ընտրություններով, իր ավարտը ստանալու է մայիսին` Երեւանի ավագանու ընտրություններով. լրագրողներին այսօոր ասաց քաղաքագետ Ալեքսանդր մարգարովը:

 

Նա նշեց, որ այս մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում քաղաքական դաշտը ինչ-որ վերաֆորմատավորման է ենթարկվում: Քաղաքագետը նշեց, որ մասնավորապես խոսքն այն մասին է, թե ինչ կամ ինչպիսին է լինելու հայաստանյան հետընտրական ընդդիմությունը եւ կարողանալո՞ւ է ընդդիմոըւթյունը կոնսոլիդացվել, եւ եթե կոնսոլիդացվի, ո՞րն է լինելու դաշտի ֆորմատը:

 

«Խնդիրներից մեկը` արդյոք լինելո՞ւ է միասնական ընդդիմություն, թե՞ ամեն մեկը որոշակի քաղաքական սպեկտորում որոշակի խորշ է զբաղեցնելու: Մենք տեսնում ենք, որ փաստորեն այդպես էլ տեղի է ունենում` քաղաքական տարբեր ուժերը առաջ են քաշում ընտրությունների սեփական ցուցակները, եւ առայժմ խոսք չկա քաղաքական ուժերի միասնության մասին: Եվ մենք տեսնում ենք, որ փաստորեն իրավիճակը ինչ-որ իմաստով վերադառնում է այն դրությանը, որ մինչեւ նախագահական ընտրություները եղել է` քաղաքական դերակատարողները հայտնի են, նրանք ներկայացնում են իրենց դիրքորոշումները եւ դրանից ելնելով փորձում են շարունակել իրենց պայքարը այս մակարդակում»,- ասաց քաղաքագետը:

 

Ա. Մարգարովը նշեց, որ հարց էր, թե կմիանա՞ն արդյոք Ժառանգությունը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն իրար հետ, եւ այժմ պատասխանը հետեւյալն է` ամեն մեկը պատրաստվում է հանդես գալ առանձին ձեւաչափով, սակայն չի բացառվում, որ հետագայում ներքաղաքային կառույցում այդ ուժերը միանան: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ընտրություներից առաջ այդքան քննարկվող քաղաքական կոնսոլիդացիաները չեն կայանում Հայստանում ընտրություների ժամանակ, Մարգարովը կարծիք հայտնեց, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ տարբեր ընտրությունների ժամանակ, հատկապես նախագահական, փորձեր են արվում այս կամ այն հաջողության աստիճանով միավորվել այս կամ այն թեկնածուի շուրջ:

 

Սակայն խնդիրը, որ թույլ չի տալիս վերջնականորեն այս խնդրի լուծմանը հասնել, կայանում է նրանում, որ բացի նրանից, որ տարբեր ուժերը, որոնք հանդես են գալիս, որպես ընդդիմադիր եւ ներկայացնում են ընդդիմադիր զանգվածի տարբեր հատվածները, ունեն այս կամ այն ուժի դեմ պայքարելու միասնությունը, այլեւ այն, որ նրանք ունեն տարբեր դիրքորոշումներ տարբեր ոլորտներում, որոնք առայժմ թույլ չեն տալիս հանդես գալ միասնական, համախմբված ձեւով:

 

«Միասնության ցեմենքտը հանդես է գալիս «հակա» գաղափարը, նրանք հասնում են մասնակի հաջողությունենրի, երբ արդեն կառուցողայկան ծրագրերի մասին է խոսք լինում, ասյտեղ արդեն հանդես են գալիս խնդիրներ: Չկա մեկ միասնակն կառուցողական ծրագիրը, որ կարող է միացնել մարդկանց, քաղաքական գործիչներին, որոնք ներկայացնում են իրենց ծրագրերը, մենք չենք կարող խոսել միասնական ընդդիմության մասին, եւ գուցե դրա մասին պետք էլ չէ խոսել, որովհետըեւ խոսքը առանձին դեմք ունեցող կամ չունեցող ընդդիմության ներկայացուցիչների մասին է, որ ունեն իրենց սեփական պատկերացումներն ապագայի մասին, իրենց տեսլականը, քաղաքական գործընթացներում իրենց մասնակցության ձեւաչափերը»,- պարզաբանեց քաղաքագետը:

 

Մարգարովը նշեց, որ եթե խոսքը ծրագրային ընդդիմության մասին է, ապա առայժմ տեսանելի չեն այն ծրագրային դրույթները, որոնք կարող են հանդես գալ, որպես միասնական ծրագիր բոլոր ընդդիմադիր ուժերի համար, եւ մինչ այժմ միավորող դրույթը եղել է անձնավորված, անհատականացված եւ կայանում էր նրանում, որ ընդդիմությունը միանում էր այն հարցի շուրջ, թե ինչպես կարեի էր տապալել գործող իշխանություններին: Այսինքն` խոսքը նեգատիվ կոալիցիայի մասին էր: