|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խորհրդարանի բուֆետը, որ բազմաթիվ պատգամավորների և կառավարության անդամների սիրելի վայրն էր, տևական ժամանակ է, փակվել է: Այն այժմ հիմնանորոգման է ենթարկվում, եւ պատգամավորները ստիպված են յոլա գնալ նոր մասնաշենքի 1-ին հարկի՝ ավելի համեստ ճաշարանով, ուր շատ շատերն ալարում են հասնել, ոմանք էլ՝ անգամ տեղը չգիտեն: Ըստ «Հայկական Ժամանակի»՝ Աժ աշխատակազմում իրար ականջի պատմում են, որ բուֆետի անսպասելի փակման և աշխատակիցների ազատ արձակման պատճառն այն է, որ այնտեղ սնվելու ժամանակ աշխատակազմի անդամներից մեկի ճաշի միջից խավարասեր է գտնվել: «Միջադեպն» ամեն կերպ փորձ է արվում գաղտնի պահել, բայց աշ խատակազմում գրեթե բոլորը գիտեն այդ մասին: