Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը արձակուրդում էր, սկսեցին գործել հարկային օրենսգրքի փոփոխությունները, ինչը հանգեցրեց թանկացումների: «Հիմա ո՞ր հարցերում է հնարավոր շտկումներ անել, որ թանկացումները սուր չչոքեն քաղաքացիների վզին»,-հարցրեց նա:
Վարչապետն էլ արձագանքեց. «2,6 տոկոս գնաճ, որ ասում եք, չոքել է մեր դռանը, ո՞ր գինն է չոքել մեր դռանը»:
Նա նաև նշեց, որ փոփոխությունները, որ սկսել են գործել օրենսգրքով, ընդունվել են դեռևս 2016 թվականի հոկտեմբերին: «Պարզ է, որ հարկային բեռն ավելացնելը լավ բան չէ, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են մեր քաղաքացիների համար: Մի տեղ, որտեղ բեռն ավելանում է, գյուղացու մոտ է: Խնդիրը լուծելու ենք: Գազի նախկին գինը վերականգնվել է, բենզինն էլ ունի ալտերնատիվ հնարավորություն: Չի ուզում բենզին օգտագործել, թող գազ օգտագործի»,- բացատրեց Կարապետյանը:
Արարատ Միրզոյանն էլ սկսեց թվել, որ թանկացել են կարագը, միսը, կարտոֆիլը, վառելիքի թանկացումն է բերում այդ ամենին: «Ասում եք՝ սուբսիդավորելու եք, էլի բյուջեից եք սուբդիսավորելու: Մարդկանց ո՞նց ասենք, որ ճաշի մեջ պիտի քիչ յուղ գցեն, քիչ կարագ օգտագործեն»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետն էլ պատասխանեց. «Կարագի հետ ինչ կատարվում է, մնացած երկրներում էլ է կատարվում: Իսկ ինչպե՞ս են մյուս երկրները լուծում թանկացման խնդիրը` տնտեսական աճ ապահովելով: Կկարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի: Նորզելանդական կարագն է թանկացել, Բելառուսինն ու Ռուսաստանինը չի թանկացել»: