|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իջևանում մեկնարկել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:
Նշենք, որ Փաշինյանն իր համակիրների հետ Երևանից ավտոերթ է իրականացրել դեպի Իջևան, կանգ է առել ճանապարհի տարբեր բնակավայրերում, հանդիպել բնակիչների հետ:
Իջևանում նա հանդես եկավ ելույթով: Փաշինյանը նշեց, որ Հայստանում մեկ ամիս առաջ թավշյա հեղափոխությունը հաղթել է: «Մեզ հարկավոր է ևս մի կարճ ժամանակահատված այդ դե ֆակտո հաղթանակը դե յուրէ արձանագրելու համար»,- հայտարարեց նա:
Ըստ նրա` հեղափոխության հիմնական իմաստն այն է, որ սրանից հետո անկախ զբաղեցրած պաշտոնից որևէ կուսակցության, որևէ կլանի իշխանությունը չի պատկանելու, այն միայն պատկանելու է ժողովրդին: «Այս հաղթանակը ունի մեկ հեղինակ ու տեր և այդ տերը ՀՀ հաղթական քաղաքացին է և ՀՀ ժողովուրդը»,- շեշտեց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ հաստատում է` պատրաստ են բանակցությունների: «Մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ: Մենք շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել, վերջացնել», - ասաց նա։
Փաշինյանը նաև ասաց, որ պատրաստ են հանդիպել Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հետ: