|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մուսուլմանների մոտ սկսվել է Ռամազան սրբազան ամիսը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես իսլամական երկիր Թուրքիայում բաց ճաշկերույթ է կազմակերպվել, որի ընթացքում տեսանկարահանվել է սիրիացի փախստական երեխաների նկատմամբ թուրքերի անբարեխիղճ վերաբերմունքը:
Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքապետի վարորդն ու անվտանգության աշխատակիցը սիրիացի երեխաներին հրում՝ նրանց ճաշի հերթից դուրս հանելու համար:
Տեսանյութը երկրում լայն տարածում է գտել և բազմաթիվ քննադատությունների արժանացել: