Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները Տավուշի մարզի Սարիգյուղի հատվածում են․ ոստիկաններն այս պահին արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ այս պահին սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում, որով պայմանավորված չի կարող պատգամավորներին թույլ տալ մտնել գյուղ։
Պատգամավորների մի մասը, սակայն, շրջանցիկ արահետներով անցնել է Կիրանց և այ պահին նրանք Կիրանցում են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նույնպես Կիրանցում է և տեղեկացնում է, որ այս պահին, ի նշան բողոքի, Կիրանցի բնակիչները ոտքով ընդառաջ են գնում ընդդիմադիր պատգամավորներին, որոնք հայտնվել են ոստիկանական ոժերի շրջափակման մեջ։