կարևոր
3457 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 13:27
Քաղաքական

Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ․ Անդրանիկ Թևանյան

Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․

««2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ Վերջինս լռությամբ համաձայնեց իր կոլեգայի ասածների հետ։

Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը գերադասել է իր «Հաղթելու ենք»-ի բլեֆն ու սեփական իմիջային խնդիրները մարդկանց կյանքերից ու տարածքային կորուստներից։ Այդ հետո էր, երբ Նիկոլը հայտարարեց, թե, իբր, նոյեմբերի 9-ին 25.000 կյանք է փրկել։ Իրականում նա հազարավորների գլուխը կերավ՝ «Որ հետո ինձ չասեն «Նիկոլ Դավաճան»» ծրագրի շրջանակներում։

Լավրովն ասում է, որ դա արդեն պատմություն է, բայց դժվար է նրա հետ համաձայնելը։ Քանզի Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ թե պատմություն են, այլ Հայաստանի ներկան ու բերվելիք սարսափելի ապագան։

Ու որպեսզի Հայաստանն ու Արցախը պատմություն չդառնան, պետք է պատմության աղբանոց նետել մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածներին»։