|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայտնի է դարձել նախորդ շաբաթ Ամստերդամ-Փարիզ գնացքում իսլամական ահաբեկիչներին դիմադրություն ցուցաբերածներից մեկի անունը:
Ըստ The Telegraph-ի՝ գնացքում ահաբեկիչ Այուբ էլ Խազանի ձեռքից ինքնաձիգը խլելով՝ նրան դիմադրել է Փարիզի Սորբոնի համալսարանի աշխատակից, ազգությամբ հայ դասախոս Մարկ Մուգալյանը։
Նա օգնության է հասել 28-ամյա ֆրանսիացուն, որը նույնպես փորձում էր դիմադրել ահաբեկչին։ Մուգալյանն այդպիսով ցանկացել է պաշտպանել կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին, ով այդ պահին ևս գնացքում է եղել, սակայն ահաբեկիչն այլ զենքով կրակել է Մուգալյանի պարանոցին։ Այդ պահին գնացքի 3 ամերիկացի ուղևորներ, որոնցից 2-ը եղել են զինծառայողներ, և բրիտանացի գործարար Քրիս Նորմանը օգնության են հասել և զինաթափել հարձակվողին։
The Telegraph-ի հետ զրույցում Մուգալյանի քույրն ասել է, որ Ֆրանսիայի նախագահը զանգահարել է եղբորը և հրավիրել ճաշի, երբ ապաքինվի։