Ադրբեջանի Գյուլիստան գյուղում բնակվող 15-ամյա մի աղջիկ ինքնահրկիզվել է. հաղորդում է Contact.az-ը:
Ինքնահրկիզման պատճառը իշխանությունների կողմից աղջկա ընտանիքի հողի բռնազավթումն է դատարանի` 2008թ. որոշմամբ: Գյուղացի ընտանիքը կարողացել էր վիճարկել դատարանի որոշումը: Սակայն ոստիկանությունը բռնի ուժով ընտանիքին երեկ դուրս է արել տնից:
Երբ ընտանիքի 15-ամյա երեխան տեսել է, որ անգամ դատարանի օրինական որոշումն է անտեսվում ոստիկանների կողմից, հայտարարել է, որ կայրի ինքն իրեն: Սրան ի պատասխան` ոստիկաններից մեկը նրան է տվել կրակայրիչը` հրահրելով հրկիզվել, ինչից հետո երեխան բենզին է լցրել իր վրա և այրել:
Աղջիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: