|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ը մի շարք լրատվամիջոցների հետ միացել է «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» ակցիային:
Նշենք, որ մի շարք կայքեր, այդ թվում `Yerkir.am-ը, ի նշան բողոքի, երկու ժամով՝ այսօր երեկոյան ժամը 21:00-ից մինչեւ 23:00-ը, չի թարմացվելու: Բողոքի ակցիային միացած քաղաքացիներն էլ այդ ժամերին հրաժարվելու են էլեկտրաէներգիայի սպառումից:
Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ նմանատիպ ակցիաները կարող են պարբերական բնույթ ստանալ` արվել ամբողջ օրվա ընթացքում` ՀԷՑ-ին պատճառելով հսկայական վնասներ:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում նախատեսված է բողոքի մեծ ակցիա եւ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: