Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում իշխող «Բաաս» կուսակցության` Դերաա նահանգը եւ հարակից շրջանները ներկայացնող 200 անդամները, բողոքելով անվտանգության ուժերի գործողությունների դեմ, լքել են կուսակցությունը:
«Անվտանգության ուժերը ոչնչացրել են այն արժեքները, որոնցով մենք մեծացել ենք: Մենք մերժում ու դատապարտում ենք «Բաաս» արաբական սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ, նաեւ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ են զոհվել ու հազարավորները վիրավորվել, մենք առանց ափսոսանքի հայտարարում ենք կուսակցությունից դուրս գալու մեր որոշման մասին»,- հայտարարել են արդեն նախկին բաասականները: