|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը համեմատում է ֆուտբոլային խաղի հետ, որտեղ ընդդիմությունը խաղում է առաջին համարով, իսկ արձագանքողը` պաշտպանվողը, իշխանությունն է:
«Այն, ինչ եղավ հանրապետության երկրորդ քաղաքում եւ շատ այլ բնակավայրերում, որտեղ 70-30 հարաբերակցությամբ հաղթեց ընդդիմությունը, ցույց է տալիս, որ ժողովուրդը գնահատում եւ ընդունում է ընդդիմության ղեկավարին եւ մեծ մասամբ չի ընդունում իշխանությանը, չի ճանաչում նրա լեգիտիմությունը»,- այսօրվա ասուլիսում ասաց Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն էլ այն կարծիքին է, որ, 1995-1996 թթ. սկսած, մենք ականատես ենք լինում բեմադրված ընտրությունների. «Պարզ է դառնում, որ այս իշխանություններին չի կարելի հաղթել ընտրությունների միջոցով»: Ընդդիմությունը, քաղաքագետի խոսքերով, հայտնվել է «խաղից դուրս» իրավիճակում. «Անակնկալ տեղի չի ունեցել իշխանությունները ձգտելու էին հաղթել առաջին փուլում, ինչը եւ եղավ»: