|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին հայտնել է, որ իր համար ավելի կարևոր է աշխարհի առաջնությունում հաղթելը, քան ոսկե գնդակին արժանանալը:
«Ինչ կնախընտրեի ես: 5 անգամ արժանանալ «Ոսկե գնդակ»-ի, թե հաղթել աշխարհի առաջնությունում: Դա դժվար ընտրություն է, բայց ես նախապատվութունտ տալիս եմ աշխարհի գավաթին: Ինձ համար ավելի կարևոր են թիմային ձեռքբերումները, քան անհատական նվաճումները»- Մեսսիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակ»-ի հաղթողի անունը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար արգենտինացու հետ պայքարում են Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվոց Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: