Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը: Նա, 9 պարտիաների արդյունքում իր ակտիվում ունենալով 6,5 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն և համալրեց շախմատի Հայաստանի հավաքականը:
Լրագրողների հետ զրույցում նորընծա չեմպիոնը հիշեց շախմատային առաջին քայլերը և խոսեց Հայաստանի առաջնությում իր որդեգրած մարտավարության մասին:
«Շախմատ սկսել եմ խաղալ 8 տարեկանից: Սովորեցրել է պապիկս, բայց մայրիկս չէր սիրում, որ ես շախմատ էի խաղում, փոխարենը՝ տանում էր ինձ լողի պարապմունքների: Այդպես սկսեցի և՛ շախմատի գնալ, և՛ լողի: Ճիշտ է՝ այժմ նա այդ մասին չի հիշում (ծիծաղում է):
Խաղաոճս ավելի հարձակվողական է: Լավ եմ խաղում հատկապես սպիտակներով: Շախմատը շատ նման է կյանքին: Ամեն մարդ շախմատ խաղում է այնպես, ինչպես ապրում է:
Հայաստանի առաջնությունում հաղթելն ինձ համար սպասելի էր, մյուսների համար՝ ոչ: Ես հենց սկզբում պայքարում էի միայն առաջին տեղի համար: Ամենակարևորն այն էր, որ ես գիտեի մրցակիցներիս թույլ կողմերը, ես գիտեի` ինչ անել, որպեսզի իրենք ինձ սկզբնախաղում չբռնեն: Այդպիսով` ինձ հաջողվեց նրանց անակնկալի բերել: Մասնավորապես՝ շատ կարևոր պարտիայում հաղթեցի Ռոբերտ Հովհաննիսյանին:
Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: Այնտեղ դու պատասխան ես տալիս ոչ միայն քո արդյունքի համար, այլև՝ թիմի: Դա ես զգացել եմ 2009-ին: Պետք է լավ պատրաստվել շախմատային օլիմպիադային: Մինչ այդ Երևանում կկայանա շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին ես կմասնակցեմ: Դա անհատական առաջնություն է, լարվածությունը ավելի քիչ կլինի»,-ասաց Քոթանջյանը: