|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մինչ Կիրանցում ոստիկաններն արգելափակել են գյուղ մտնող ճանապարհները, Երևանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, հաջակցություն Տավուշի, խաղաղ իրազեկման ակցիա է իրականացնում՝ օրվա խոսքը հնչեցնելով միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացի մասին, ինչպես նաև՝ աջակցություն հայտնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Նրանց է միացել նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Մեր ուղերձները հասարակության ողջ շերտերին ենք ուզում հասանելի դարձնել։ Այն, ինչ Ադրբեջանը ՀՀ-ից վերցրել է ուժի սպառնալիքով, այս գործընթացով օրինականացվելու է և վախենալու է պատկերացնել, թե Տավուշի տարածքներից բացի, էլ ի՞նչ են մեզանից պոկելու և օրինականացնելու։ Շատ ժամանակ չունենք․ պետք է կազմակերպվել և զանգվածային բողոքի միջոցով իշխանություններին հեռացնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը ։
Մանրամասն՝ տեսանյութում։