Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդաշեն, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում պետերի տեղակալները աշխատանք են սկսել դատապարտյալների հետ, որ հօգուտ իշխանությունների մասնակցեն ընտրություններին՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Ռուբեն Մելիքյանը մամուլի ասուլիսում։
Այս ահազանգերը նրանք ստացել են ՀՀ քրեակատարողական համակարգից։
«Նրանց խոստանում են բազմաթիվ բարիքներ, որ ադմինիտրացիան կարող է անել՝ լրացուցիչ երկարատև տեսակցություն, պայմանական վաղաժամկետ ազատվելու հետ կապված հարցեր և այլն»,-ասաց նա։
Այս աշխատանքը տանում են Վարդաշեն քրեականատարողական հիմնարկի պետի տեղակալ Կարեն Գևորգյանը, Նուբարաշենում՝ Գարիկ Ծատուրյանը, Արմավիրում՝ Եգոր Հակոբյանը։
Նա կոչ արեց Դատախազությանը պարզել հանգամանքները։
Մեկ այլ ահազանգ էլ, որ նրանք ստացել են, վերաբերում է փոքր գյուղական ընտրատեղամասերին, որտեղ տեսանկարահանում ապահովված չէ, և այս պահին նախապատրաստվում են բաց քվեարկության ընթացակարգեր։
Նա կոչ արեց ապահովել վերահսկողությունը։
ՄԱնրամասն՝ տեսանյութում․