ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված փոփոխությունների արդյունքում՝ ԱԱՏՄ-ն այսուհետ գրավոր դիմումի առկայության պարագայում իրավունք ունի քննարկել և օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Միաժամանակ, նպատակ ունենալով ստեղծված իրավիճակում երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, սահմանվել է, որ համաճարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։