Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դանիայի Օդենսե քաղաքում փետրվարի 27-ից մարտի 3-ը կայացած Եվրոպայի հրաձգության առաջնությունում հայ հրաձիգները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Վազող թիրախ 10 մ ձևի` խառը վազք վարժաձևում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Պետրոսյանը թիմային հաշվարկում 1043 միավորով արժանացել են բրոնզե մեդալի: Առաջին տեղը գրավել է Ուկրաինայի, իսկ երկրորդ տեղը` Ֆինլանդիայի թիմը:
Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը զբաղեցրել է 7-րդ տեղը (361 միավոր), Շանթ Սարգսյանը 14-րդ տեղը (342 միավոր) և Արթուր Պետրոսյանը 15-րդը տեղը (340 միավոր): Նույն վարժաձևում աղջիկներից Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Մկրտչյանը, ով 334 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: Օդամղիչ հրացան վարժաձևում մրցել է մեր ներկայացուցիչ Սվետլանա Տիգրանյանը, ով 407.2 միավորով զբաղեցրել է 45-րդ տեղը: Օդամղիչ հրացան 10 մ վարժաձևում հանդես են եկել Հրաչ Բաբայանը և Սուրեն Բերյանը, նրանք, համապատասխանաբար, զբաղեցրել են 20-րդ և 49-րդ տեղերը: