|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Կոսովոյում:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ են մտել 70 կգ քաշային պատանիները։
Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 կգ և 119 կգ։ Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա գլխավերևում պահել է 145 կգ և 150 կգ։ Այս վարժությունում Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր։