| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 24-ից 31-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել են մարմնամարզության աշխարհի գավաթի "A" խմբի միջազգային մրցումները, որտեղ բավականին հաջող են հանդես եկել հայ մարզիկները:
Հայաստանի պատվիրակության կազմում Դոհա են մեկնել մարզիկներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյան և մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Արտյոմ Ավետյանը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանի գնահատմամբ` այս մրցաշարում մեր բոլոր մարզիկներն էլ բավականին հաջող ելույթներ են ունեցել:
msy.m-ի հաղորդմամբ` Արթուր Դավթյանը, ելույթ ունենալով իր կողմից մարզումների ընթացքում կատարվող վարժությունից ավելի բարդ վարժությունով և հաջողությամբ հաղթահարելով այն, գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Բրոնզե մեդալի է արժանացել նաև օղակների վրա հանդես եկող Արթուր Թովմասյանը: Վահագն Դավթյանը, հանդես գալով օղակների վրա, գրավել է 4-րդ, իսկ Հարություն Մերդյանը նժույգ թափեր ձևում՝ 5-րդ տեղը:
Կատարում աշխարհի գավաթի մրցաշարին բոլոր երկրների հավաքական թիմերը ներկայացված են եղել ուժեղագույն մարզիկներով:
Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար լավ ստուգատես էր Մոսկվայում ապրիլի 14-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությունից առաջ: