կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 10:00
Սպորտ

Հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային հաշվարկով 4-րդն է

Հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական  հավաքականը թիմային հաշվարկով 4-րդն է

 

Զագրեբում երեկ ավարտվեց հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ Հայաստանի ընտրանու 8 պատվիրակ մասնակցեց: Չնայած ստուգատեսի երկրորդ օրվա ձախողմանը, մեր ըմբիշների մրցելույթները ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեցին, վկան նվաճած 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալներն են: Ըստ քաշային կարգերի մեր ներկայացուցիչներն այսպիսի արդյունքեր արձանագրեցին.


 

50 կգ, Սլավիկ Գալստյան՝ 3-րդ տեղ, 55 կգ, Գևորգ Ղարիբյան՝ 9-րդ տեղ, 60 կգ, Կարեն Ասլանյան՝ 2-րդ տեղ, 66 կգ, Հրանտ Կալաչյան՝ 14-րդ տեղ, 74 կգ՝ Սարգիս Քոչարյան՝ 3-րդ տեղ, 84 կգ՝ Վարուժան Գրիգորյան՝ 8-րդ տեղ, 96 կգ՝ Կարեն Աբգարյան՝16-րդ տեղ, 120 կգ՝ Էդգար Խաչատրյան՝ 14-րդ տեղ: Առաջնությանը մասնակցած 49 երկրի 218 ըմբիշների պայքարում մեդալների հաշվարկով թիմային մրցապայքարում Հայաստանի հավաքականը եզրափակեց լավագույն հնգյակը: Նշենք, որ ընդհանուր առմամբ մեդալ նվաճեց 18 երկրի պատվիրակ:

 

 

Միավորների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝ 1.Ադրբեջան՝ 59 միավոր, 2. Վրաստան ՝ 44 միավոր, 3. Ռուսատան՝ 31 միավոր, 4. ՀԱՅԱՍՏԱՆ՝ 31 միավոր, 5. Թուրքիա՝ 28 միավոր:

 

Օգոստոսի 9-10-ին Զագրեբում մեդալներ կխաղարկեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները:

 

Աղբյուր՝ Wrestling.am