կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 12:45
Սպորտ

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը

Երևանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին: Մրցաշարին մասնակցում  էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի և  Ռուսաստանի պատանի սուսերամարտիկները:


Մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 5-ին, մրցահարթակ դուրս եկան ճկասուսերակիր տղաները և աղջիկները: Տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին  Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը` Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանը ներկայացնող  Մոհսեն Համզեհեյը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Քուվեյթը ներկայացնող Սաքի Ահմանը:


Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Արփինե Աթոյանը և Վրաստանը ներկայացնող Աննա Մելիան, 2-րդ տեղը  զբաղեցրեց Լիկա Ջիջեիշվիլին (Վրաստան), աղջիկների մրցապայքարում հաղթողը ճանաչվեց Վրաստանը ներկայացնող Մարիամ Վախիշվիլին:


Տղաների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը, 3-րդ տեղը կիսեցին Ավետիս  Ծերունյանը և Էդուարդ Հովիկյանը: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը`Ռուսաստանը  ներկայացնող Մարիա Զապատիվաննայան, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին Վրաստանը ներկայացնող Քրիստինե Միկադզեն և Ռուսաստանը ներկայացնող Մարիա Արիստովան:


Այսպիսով` թիմային հաշվարկով Հայաստանն այս մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը: