կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-10 11:38
Սպորտ

Ըմբշամարտ. Հայաստանը թիմային հաշվարկով 3-րդն է

Ըմբշամարտ. Հայաստանը թիմային հաշվարկով 3-րդն է

Բուլղարիայի Սամոկովո քաղաքում իրենց մրցելույթներն ավարտեցին պատանի ազատ ոճայինները:

 

Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի ընտրանին, ինչպես ազատ ոճի մրցումներում, այս ձևում էլ կներկայանա 10 հոգանոց թիմով:


Նշենք, որ ազատ ոճայինների օլիմպիական 5 քաշային կարգերից 3-ում (46, 54, 76 կգ ) ոսկե մեդալները նվաճեցին Ռուսաստանի, իսկ մնացած 2-ում (63 և 100 կգ)` Ադրբեջանի ներկայացուցիչները: Բացի այդ` այս երկրների ըմբիշները նաև 1-ական արծաթե մեդալ նվաճեցին: Ստացվեց այնպես, որ Ռուսաստանի ընտրանին` 4, իսկ ադրբեջացիները 3 քաշային կարգերում ապահովեցին օլիմպիական ուղեգրեր, սակայն քանի որ, ըստ մրցակարգի, յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող է 2 օլիմպիական ուղեգիր ունենալ, ուստի այս երկրների ըմբշամարտի ֆեդերացիաները պետք է հայտարարեն, թե որ քաշային կարգերն են նախընտրում: Այդ հայտարարություններից հետո հնարավոր է Հայաստանի ընտրանին նաև 2-րդ օլիմպիական ուղեգիրը ստանա, հավանաբար` 76 կգ քաշային կարգում: Այս քաշային կարգում չեմպիոնը Ռուսաստանից է, արծաթե մեդալակիրը՝ Վրաստանից, իսկ 3-րդ տեղերն էլ գրավել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները:

 

Ընդհանուր առմամբ, ազատ ոճի ընտրանու ելույթը Սամոկովոյում կարել է գոհացուցիչ համարել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան ընտրանու 10 անդամներից 5-ը դարձան մրցանակակիր՝ 2-ը` արծաթե, 3-ը ՝ բրոնզե մեդալակիր: Իսկ 54 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը, դառնալով արծաթե մեդալակիր, ձեռք բերեց պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:


Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 3-րդն է: