կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 17:42
Իրավական

Ահազանգում են դատական ոլորտի աշխատողները

Ահազանգում են դատական ոլորտի աշխատողները

Հարգելի ժողովուրդ, ոտնահարվում են մեր իրավունքները: ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ Վճռաբեկ դատարանի ամբողջ ղեկավար կազմը ևս մեկ անգամ ստիպում է ամբողջ դեպարտամենտի աշխատակիցներին կնքել պարտադիր բժշկական ապահովագրություն միասնական կարգով իրենց կողմից որոշված ընկերությունների հետ: Նրանք արդեն պայմանավորվել են «Ռոսգոստրախ Արմենիա», «Ինգո Արմենիա» և «Ռեսո» ընկերությունների հետ, նրանցից ստացել են օրինական կաշառք` ատկատ, և կրկին փորձում են նվաստացնել մեզ բոլորիս:

 

Խոսքը գնում է շատ մեծ գումարների կաշառակերության մասին, անցած տարվա պատմությունը նորից կրկնվում է, երբ բոլորիս ստիպեցին ստորագրել արդեն իսկ կնքված պայմանագրերը «Ռեսո» ընկերության հետ, այս տարի էլ ավելացրել են երկու ընկերություն և կրկին յուրացնում մեր գումարները: Այս անգամ արդեն անօրինական պաշտոնական գրություններ են ուղարկում դատարանների աշխատակազմերի ղեկավարներին և պարտադրում իրենց ուղարկել ողջ աշխատակազմի անձնագրերի պատճենները, Ասիկյանը վախեցնում է աշխատակազմի ղեկավարներին, ստիպում նրանց ներկայացնել այն անձանց անունները, ովքեր հրաժարվում են պայմանագիր կնքել, ով է կանգնած այս ամենի հետևում, արդեն իսկ մոտ 600 դատական կարգադրիչների ստիպել են կնքել պայմանագիր 132.000 ՀՀ դրամանոց փաթեթներով և «վաստակել» մեծ գումարներ: Դատական ծառայողները չգիտեն՝ ինչ անեն, ում դիմեն: Մի վայր, որտեղ պետք է արդարություն իրականացնեն, անում են հակառակը, խնդրում ենք օգնել, հրապարակել այս նյութը, հետաքննություն իրականացնել, կանխեք այս մեծ հանցանքը, մենք ձեզ նեկայացնում ենք այդ չարաբաստիկ հրամանը:

 

Ռշտունի Ասիկյանի հրամանով փոխվել են նաև մի շարք պայմաններ: Այսուհետ առողջության պետական ապահովագրությունը պարտադիր է միայն իր կողմից մատնանշված ապահովագրական ընկերությունների համար, ինչպես նաև նույն Ռշտունու հրամանով կառավարության որոշմամբ նախատեսված պարադիր բժշկական ապահովագրությունը դարձել է «պարտադիր միասնական ապահովագրություն», փոփոխվել են նաև գումարի տնօրինման և պայմանագիր կնքելու ժամկետները` մեկ տարվա փոխարեն դարձել է «5 աշխատանքային օր», ինչպես նաև Ռշտունին խորհուրդ է տալիս սոցփաթեթով տրամադրված գումարն ամբողջությամբ ուղղել ապահովագրության վրա: Ըստ երևույթին, նա ունի նման ստատիստիկա, որ առողջության ապահովագրությունն ավելի կարևոր է դեպարտամենտի աշխատակիցների համար, քան թե նրանց հանգիստը, իրենց երեխայի ուսման վարձը մուծելը կամ վարկ մարելը:

 

աղբյուրը hetq.am