կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 23:25
Իրավական

Պետական աշխատողները իշխանության սեփականությունը չեն և ունեն որոշում կայացնելու իրավունք

Պետական աշխատողները իշխանության սեփականությունը չեն և ունեն որոշում կայացնելու իրավունք

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի

նախարար Արտեմ Ասատրյանին

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ Խմբակցության պատգամավոր

Միքայել Մանուկյանի օգնական Վահան Վարդանյանից

 

 

Հարգելի պարոն Ասատրյան,

 

Դուք ներկայացնում եք Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի անցումային դրույթների Հոդված 81-ի 2-րդ կետի առաջին ենթակետում սահմանված է, որ սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողները (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների), պետական կառավարչական հիմնարկների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, դրանց կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարձու աշխատողները, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները:

 

Այսպիսով, Սահամանադրական դատարանի որոշումը անտեսելով` բերել եք մի նախագիծ, որը նախկին բոլոր հակասահմանադրական օրենքների դրույթներին ավելացնում է ևս մեկը՝ խտրականությունը, որը նույնպես Սահմանադրության կոպտագույն խախտում է:

 

Չուզենալով մանրամասն ներկայացնել կուտակային պարտադիր բաղադրիչի հակասահմաադրական դրույթները (արդեն բազմիցս արվել է), որը վերաբերում է նաև ինձ` որպես ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատող` ուզում եմ ասել հետևյալը.

 

Ես հայտարարում եմ, որ հրաժարվել եմ ու ապագայում էլ հրաժարվելու եմ կուտակային համակարգից և պահանջելու եմ իմ սեփականությունը Սահմանադրությամբ և օրենքներով ինձ ընձեռած բոլոր հնարավոր եղանակներով:

 

Եվ պատրաստ եմ իմ մասնագիտական ծառայությունները (մասնագիտությամբ իրավաբան եմ) մատուցել պետական համակարգի բոլոր այն աշխատողներին, ովքեր դեմ են «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչին և չեն ցանականում միանալ այս համակարգին:

 

Պետական աշխատողները իշխանության սեփականությունը չեն և ունեն որոշում կայացնելու իրավունք:

 

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ Խմբակցության պատգամավոր

Միքայել Մանուկյանի օգնական Վահան Վարդանյան