կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-01 09:24
Հասարակություն

«Երեւան Մոլ»-ի աշխատողները դուրս են գալիս աշխատանքից

«Երեւան Մոլ»-ի աշխատողները դուրս են գալիս աշխատանքից

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս բացված «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի աշխատանքներն այնքան էլ լավ չեն ընթանում։ Առեւտրի կենտրոնում տեղակայված բազմաթիվ խանութ-սրահներում աշխատանքի ընդունված վաճառողներն ու վաճառողուհիներն աշխատանքից դուրս են գալիս, քանի որ տնօրինությունն աշխատավարձերի մասով չի կատարում նախնական պայմանավորվածությունը։ Աշխատակիցներից մեկը, որ նույնպես դուրս էր եկել աշխատանքից, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ աշխատանքի ընդունվելուց եղել է պայմանավորվածություն, որ ստանալու է 150 հազար դրամ, սակայն օրերս իրեն եւ բազմաթիվ այլ աշխատակիցների տեղեկացրել են, որ աշխատավարձն իջեցվել է 110-100 հազարի սահմաններում՝ պատճառաբանելով, որ առեւտուր չկա»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում