կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-20 11:17
Իրավական

"Արտֆուդ"-ի աշխատողները նաեւ կրակում են

"Արտֆուդ"-ի աշխատողները նաեւ կրակում են
Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Լաբիրինթ» սրճարանում հքկտեմբերի 18-ի գիշերը կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություննրով, մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ բարձրաձայն զրուցել են, ապա նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Սրճարանում գտնվողները խուճապահար դիմել են փախուստի: Կարճ ժամանակ անց սրճարան են եկել ոստիկաններն ու մի խումբ տղաների բերման ենթարկել: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունն ու նշել, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով Ալեք Մանուկյան փողոցից բերման են ենթակվել չորս հոգի: Կայքի տեղեկություններով, բերման ենթարկվածները «Արտֆուդ» գործարանի աշխատակիցներ են: Հավելենք, որ "Արտֆուդ" պահածոների գործարանը պատկանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: