|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ շատ շուտով Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, որը կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատել է «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է:
«Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներովՙ այն կվերաμերի 4-6 հարկային տեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»,- թերթին հայտնել է նա:
Այսպիսով, ամփոփում է «Ժողովուրդ»-ը, ՀՀ-ում գործազուրկները կշատանան: