կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 15:50
Քաղաքական

Բանակցությունները վերսկսված են ժողովրդի համար․ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ

Բանակցություններ են վերսկսվել Փարաքարում երեք ուժերի միջև։ Այս մասին լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամներից։
 
«Այստեղ առավոտյան հավաքված ամբոխը մի բան էր հուշում, որ մանդատը ձեզ ժողովուրդն է տվել, դուք պետք է ամեն ինչ անեք  ժողովրդի սրտով։ Հիմնականը դա պատճառ դարձավ, որ բանակցությունները վերսկսված են ժողովրդի համար, որ համերաշխության ֆոնի վրա պետք է ի գործ լինեն»,- ասաց նա։
 
Նշենք, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ է հրավիրել, օրակարգում կրկին համայնքապետի ընտրության հարցն է: Համայնքապետարանի բակում ոստիկաններ և քաղաքացիներ են հավաքված: 

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիների հայցադիմումը: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1 որոշումը, այսինքն, անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները։