կարևոր
4315 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 17:55
Քաղաքական

Հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Ներկայացնում ենք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում:

«Սիրելի գործընկերներ,

Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի և մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

Սակայն, մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետևանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից եւ աշխարհագրությունից։

Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների և հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը։

2020թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44 օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները։

Հակառակ պայմանագրի նախատեսումներին, Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն այսպես կոչված խաղաղ ժամանկահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը։

Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ և ահաբեկչականն հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը։ Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 180 քառ կմ։ Ագրեսիա ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտություններով և բռնությունն, որոնք փաստված են եւ արձանագրված։

Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է։

Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը ներառյան ԵԱՀԿ-ն իրապես շահագրգռված է մեր տարածաշրջանում երկարատր խաղաղությամբ և կայունությամբ, ապա իբրեւ պատերազմական հանցագործի, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության և Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար։

Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որն ըստ մի շարք աղբյուրների բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու

իրավունքները եւ իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին։ Հստակ է, որ տարաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին։

Եթե միջազգային հանրությունը, , իրապես շահագրգիռ է մեր տարաշաշրջանում երկարատև և կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեւանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրև պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար։

Սիրելի գործընկերներ,

Հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ։ Ադրբեջանի հակահայ` արմենոֆոբիկ պահավածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցածի ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունի և հակամարտությունը ագրեսիայով և պատերազմով լուծելի չէ»։