|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղյակ է երկրի խնդիրներին. այսօր լրագրողներին ասաց գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Անդրադառնալով ԶՈՒ պետ Մովսես Հակոբյանին` նա նշեց. «Մովսես Գրանտվիչը քանի տարի պաշտպանուության բանակի հրամանատար-նախարար է եղել, հայ-ադրբեջանական պատերազմի մեջ ծնված-մեծացած ա, ամեն ինչ գիտի»:
Գրիգորյանը վստահ է, որ ՊՆ-ում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում «եթե լավ չլինի, վատ, միանշանակ, չի լինի»: Իսկ փոփոխություններն այսպես է բացատում. «Տարբերությունն էն ա, որ մի քիչ թարմացվի, ջահելացվի»: